Բացել լրահոսը Փակել լրահոսը
nikol1
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

 

Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Սիրելի՛ լրագրողներ,

 

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը,  այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում:

 

Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի  մեր հայրենիքը հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ հորիզոնականը: 

 

Հարգելի' գործընկերներ,

 

մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, և մենք  պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:

 

Մեկ անգամ ևս  շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում  ստեղծագործական հաջողություններ, ազատ և անվտանգ գործունեություն: