Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ

Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին դպրոցից 20 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել էր Արտաշատի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են: