Բացել լրահոսը Փակել լրահոսը
73195967_690600581427375_8485061265977245696_n
A A
Հասարակություն

Մերուժան Տեր-Գուլանյանը նեղացած է ժողովրդից՝ սեփական այբուբենը չգնահատելու համար

Բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պարտադիր ուսուցման ցանկում պե՞տք է լինեն, թե՞ ոչ։ Օրերս մամուլում շրջանառվում է այս հարցը, տեղեկություններ են հրապարակվել, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը այդ առարկաները պարտադիրների շարքից հանելու նախագիծ է նախատեսում։

Գրականագետ Դավիթ Գասպարյանն ասում է՝ եթե այսպիսի նախագիծ պատրաստվեր ԽՍՀՄ տարիներին, կասեին, որ Մոսկվան ճնշում է հանրապետությունների ազգային արժեքները։

«Մենք մեր ձեռքով փակում ենք մի ճանապարհ, որն անհրաժեշտ է լավ մասնագետ պատրաստելու համար։ Մեր մասնագետներին ընդհանուր զարգացած մասնագետներից վերածում ենք   նեղ մասնագետների»,- նշում է գրականագետն ու առաջարկում անել ճիշտ հակառակը՝ ընդլայնել նշված առարկաների ուսուցումը, բարձրացնել մակարդակը։ 

«Սորոսականությունը մտնում է մեր կենցաղ, մեր ամեն ինչի մեջ՝ ազգային վերացնել, գլոբալիզացիոն գործընթացների մեջ մտնել։ Սա ծրագիր է, որը իրականացնում է մեծ աշխարհը փոքր ժողովուրդների հանդեպ»։

Հրապարակախոս Մերուժան  Տեր-Գուլանյանն էլ ասում է՝ նեղացած է ժողովրդից սեփական այբուբենը չգնահատելու համար։ Ինքը ևս դեմ է նախագծի ընդունմանը։
 
Նա մտավախություն ունի, որ այս նախագծին կարող են այլ քայլեր հաջորդել, որոնք երկրորդ պլան կմղեն ամենն ինչ ազգային է։

«Բայց Աստծուն փառք, որ դեռևս որոշում է չի կայացվել՝ հասարակական քննարկման դնելու խնդիր կա։ Ես սկզբունքորեն դեմ եմ։ Բազմաթիվ անիմաստ առարկաներ են անցնում՝ հասարակագիտություն, քաղաքագիտություն, որոնք ոչինչ չեն տալիս ուսանողներին, այդ ամենը թողած՝ 3 առարկա եք հանում՝ երեքն էլ սկսում են «հայ» բառով»,- նշում է հրապարակախոսը։