Բացել լրահոսը Փակել լրահոսը
Grigoryan Hayk
A A
Պաշտոնական

ՔԿ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ծառայողների և անձամբ իմ անունից ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ, կիսում կորստյան խոր վիշտը։

Հավաստիացնում եմ, որ պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործին նվիրված ծառայողների կյանքի և առողջության դեմ ոտնձգած որևէ անձ անպատիժ չի մնալու:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին