Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նոյեմբերի սկզբին ունենալու ենք նոր ավտոմաքսատուն. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց,  որ 2019 թվականի դրությամբ 89 միլիոնից ավելի ՀԴՄ է տպվել՝ նախորդ տարվա համեմատ։

Ըստ նրա՝ 9175 ստուգումներ են իրականացվել (կից էկրանի վրա ցուցադրվում էր ՊԵԿ հաշվետվությունը), որոնցից ՀԴՄ՝ 7080, լուծարաման ստուգում՝ 163, չգրանցված աշխատողների ստուգում՝ 1930, ելակետային տվյալների ստուգում՝ 254, ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների ստուգում՝ 148:
 
Անդրադառնալով Գյումրիում ավտոմաքսատան կառուցման ժամկետներին՝ ՊԵԿ նախագահը  պատասխանեց, որ նախկինում նշված ժամկետներն ասելիս հաշվի են առնվել նաև շինարարների նշած ժամկետները, ուստի դրանով պայմանավորված՝ կառուցման ժամկետների մեջ չեն տեղավորվել։ 
 
«Նոյեմբերի սկզբին ունենալու ենք ավարտված  նոր ավտոմաքսատուն», - ընդգծեց Անանյանը։
 
Դավիթ Անանյանը նաև անդրադարձավ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի՝ խաղադրույքներ կատարելու վերաբերյալ հարցին։ Նախ ՊԵԿ նախագահն ասաց, որ Մաշադյանին ճանաչում է դեռևս 1988 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ խաղադրույք անել-չանելու մասով նշեց, որ օրենքով որևէ մեկին արգելված չէ խաղադրույք կատարելը։

Հեռարձակումը՝ Factor.am-ի