Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia 2
A A
Սպորտ

Եվրո-2020. Ֆինլանդիայի հավաքականը սեփական դաշտում ջախջախեց Հայաստանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղում հանդիպեց Ֆինլանդիայի հետ:

Տուրկույում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի խոշոր հաղթանակով՝ 3:0: Խաղի 31-րդ րոպեին Ֆրեդրիկ Յենսենը խփեց առաջին գոլը: Երկրորդ կեսի 61-րդ րոպեին Տեեմու Պուկին նախ կրկնապատկեց հաշիվը, իսկ 88-ին եռապատկեց այն: Մեր ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացան գոլային պահ ստեղծել մրցակցի դարպասին:

Ֆինլանդիայի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 15 միավոր և ամրապնդվեց 2-րդ անցումային հորիզոնականում: Մեր ընտրանին չորրորդ պարտությունը կրեց ընտրական փուլում և այժմ 10 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի Եվրո-2020-ի ընտրական 9-րդ խաղը կանցկացնի նոյեմբերի 15-ին, Երևանում՝ ընդունելով Հունաստանին: