Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

ԿԺԴՀ-ի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ չի տվել լուսաբանել աշխարհի առաջնության խաղը

Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության՝ ԿԺԴՀ-ի ֆուտբոլի ֆեդերացիան, փակ դռների ներքո է անցկացրել աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլի Հարավային Կորեայի ընտրանու հետ հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, դաշտի տերերը նախապես արգելել էին հարավկորեացի լրագրողների ու երկրպագուների մուտքը մարզադաշտ։ Սակայն, վերջին պահին այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել խաղն ընդհանրապես անցկացնել առանց հանդիսականների և արտասահմանցի լրագրողների։

Ուշագրավն այն է, որ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ ՋիանիԻնֆանտինոն այդ ժամանակ աշխատանքային այցով գտնվելիս է եղել ԿԺԴՀ-ում և ներկա է եղել հանդիպմանը։ Թե ինչպիսի տպավորություն է ստացել այդ այցելությունից համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը, առայժմ հայտնի չէ։Նշենք միայն, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0։ Այժմ երկու հավաքականներնէլ ունեն 7-ական միավոր և միասին գխավորում են Ասիայի ընտրական գոտու H խումբը։