A
A
Ուղիղ. Արոնյան-Դրեև, Սարգսյան-Աբասով․ նոր հանդիպումներ Մեն կղզում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲրիտանական Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss 2019 շախմատի խոշոր մրցաշարում այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևի հետ։ Վլադիմիր Հակոբյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի շախմատիստ Կիրիլ Ալեքսեյենկոյի հետ։ Նրանք վաստակել են 3,5-ական միավոր:
Հայաստանի հավաքականի 2-րդ համար Գաբրիել Սարգսյանի ուժերը կչափի ադրբեջանցի Նիյատ Աբասովի հետ։
Հանդիպումները կմեկնարկեն ժամը 18։00-ին։ Պարտիաների ընթացքին կարելի է հետևել մեր կայքէջում։