Բացել լրահոսը Փակել լրահոսը
20032902
A A
Պաշտոնական

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում. դեսպանատուն

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության Facebook-յան էջից։

«Պարոն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի»,–նշված է գրառման մեջ։

Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պրն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը։