Բացել լրահոսը Փակել լրահոսը
1570871617,4592
A A
Հասարակություն

Ավտոտնակում պայթուցիկ նյութ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին, հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվել է Վայք քաղաքի բնակիչ, 47-ամյա կասկածյալի բնակության վայրում, որի ընթացքում առանձնատանը կից ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է «Տրոտիլ 400գր» գրառումներով, պայթուցիկ նյութի նմանվող 4 առարկա:

Տանտերը հայտարարել է, որ հայտնաբերվածները «Տրոտիլ» պայթուցիկ նյութ պարունակող առարկաներ են։

Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: