A
A
Ուղիղ․ Լևոն Արոնյան - Նիյատ Աբասով․ FIDE Chess.com Grand Swiss-ի 2-րդ տուրի հանդիպում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի խոշոր միջազգային մրցաշարում այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի ադրբեջանցի Նիյատ Աբասովի հետ: Երկու շախմատիստներն էլ կեսական միավոր ունեն։
Առաջին տուրում հաղթանակ տարած Հրանտ Մելքումյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ:
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։ Պարտիաների ուղիղ հեռարձակումը՝ ստորև։