Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport judo
A A
Սպորտ

Հայաստանի ձյուդոյիստները հավաք են անցկացնում Ռուսաստանում

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները, մարզիչներ՝ Դավիթ Խաչատրյանի և Գոռ Հարությունյանի գլխավորությամբ, ներկայումս համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ռուսաստանի Արմավիր քաղաքում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, հավաքից հետո մեր երիտասարդական հավաքականը կմեկնի Մարոկոյի Մարաքեշ քաղաք, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Այդ մրցումներում Հայաստանից կմասնակցեն երեք ձյուդոյիստ՝ Յուրի Իսրայելյանը (60 կգ քաշային կարգ), Երվանդ Ներսեսյանը (66 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ):