Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess junior 2
A A
Սպորտ

Շախմատի պատանիների ԱԱ. Շանթ Սարգսյանը հաղթեց և մոտեցավ միանձնյա առաջատարին

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող շախմատի մինչև 14, 16, 18 տարեկանների  աշխարհի առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: Ընթացիկ պարտիայում նա հաղթեց իրանցի միջազգային վարպետ Արյան Ղոլանիին և վաստակեց 7 միավոր: Մեր շախմատիստն աառյժմ կես միավորով ետ է մնում միանձնյա առաջատար, հնդիկ գրոսմայստեր Պրագնանադհայից, որը նույնպես հաղթանակ տարավ այս տուրում: Այսօր նախատեսված 10-րդ տուրում Շանթ Սարգսյանը սևերով կմրցի հնդիկ միջազգային վարպետ Գուհա Գիտրաբայի հետ:    

Այս խմբում հանդես եկող Արթուր Դավթյանը 6 միավորով զբաղեցնում է նույն՝ 11-րդ տեղը: Նրա հաջորդ մրցակիցը ավստրիացի Ֆելիքս Բլոգբերգերն է:

Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում վստահ հադես եկող Մամիկոն Ղարիբյանը, ցավոք, այս տուրում պարտվեց ուկրաինացի Օլեկսի Բիլիխին և դուրս մնաց մեդալների համար պայքարից, քանի որ արդեն 1,5 միավորով հետ է մնում առաջատար եռյակից:

Ընթացիկ տուրում պարտություն կրեց նաև աղջիկների առաջնությունում հաջող հանդես եկող Աստղիկ Հակոբյանը, որը մինչև 14 տարեկանների մրցաշարում վաստակել է 6 միավոր և առայժմ 11-րդ տեղում: Նա դեռ կարող է պայքարել մրցանակային տեղերի համար, սակայն դրա համար հարկավոր է անպայման հաղթել մնացած երկու տուրերում: