A
A
Գեղասահքի հուշամրցաշար. Անաստասիա Գալուստյանը 9-րդն է կարճ ծրագրից հետո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը հաջողությամբ է մեկնարկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Դենիս Տենի հուշամրցաշարում:
Մեր 20-ամյա գեղասահորդուհին կարճ ծրագրում ցույց է տվել 9-րդ արդյունքը՝ վաստակելով 53,94 միավոր: Մրցումային առաջին օրից հետո առաջատարը ռուսաստանցի Դարյա Ուսաչյովան է՝ 74,46 միավոր: Այսօր կկայանա ազատ ծրագիրը:
Կանանց մենասահքի մրցումներին մասնակցում են 16 մարզուհի: Հաղթողը կստանա 5000 դոլար պարգևավճար: