Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess men
A A
Սպորտ

FIDE Chess.com Grand Swiss. Լևոն Արոնյանն այսօր կմրցի ադրբեջանցի Նիյատ Աբասովի հետ

Մեն կղզում մեկնարկած FIDE Chess.com Grand Swiss շախմատի խոշոր միջազգային մրցաշարում այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը, որը ոչ-ոքի էր ավարտել մեկնարկային պարտիան, սպիտակներով կմրցի ադրբեջանցի Նիյատ Աբասովի հետ: Առաջին տուրում հաղթանակ տարած Հրանտ Մելքումյանը կհանդիպի ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ: 

Մեր մյուս շախմատիստներին այսպիս մրցակիցներ են բաժին հասել 2-րդ տուրում.

Գաբրիել Սարգսյան – Էրիկ Հանսեն (Կանադա)

Բաթխույակ Մունգուլթուլ (Մոնղոլիա) - Սերգեյ Մովսեսյան

Ռոբերտ Հովհաննիսյան – Սվանիմաթան Սումյա (Հնդկաստան)

Կենի Սոլոմոն (ՀԱՀ) - Վլադիմիր Հակոբյան

Կարեն Մովսիսյան – Ֆերենց Բերկեշ (Հունգարիա)

Panajapan Սետhուրաման (Հնդկաստան) - Էլինա Դանիելյան

 

Հավելենք, որ մրցաշարը հաղթանակով սկսած ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանն այս տուրում կհանդիպի աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ: