Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փաստահավաք հանձնաժողով կստեղծվի (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ այսօր քննության առնվեց և ընդունվեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերի մասին գործողությունների Կառավարության նախագիծը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ  Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ռազմավարությունը նախագծվել է իրապես անկախ,  կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու համար։

Ռազամավարությամբ նախատեսված է արմատական փոփոխություններ ոչ միայն դատարաններում, այլ նաև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունը ապահովվող այլ մարմինների գորոծունեության ոլորտներում։

Կազմվելու է նաև տվյալների, բազաների մատչելի ապահովման համար էլեկտրոնային արդարադատության հարթակ։ Նպատակը փաստաթղթաշրջանառության և դատական ակտերի կատարման գործընթացների թվայնացման արդիականացումն է։

Ըստ Ռաֆիկ Գրիգորյանի՝ ռազմավարությամբ  նախատեսվում է նաև 1991 -2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային պարբերական խախտման դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկություների հավաքման նպատակով 2020 թվականի առաջին եռամսյակում ձևավորել փաստահավաք հանձնաժողով ։

«Փաստահավաք հանձնաժողով կլինի, որպես անկախ ինքնավար մարմին, որը հիմնականում կհավաքի մարդու իրավունքների պարբերաբար խախտումների վերաբերյալ փաստերը՝ 1991թվականի սեպտեմբերից տեղի ունեցած ընտրական գործընթացների, 1991 թվականի հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքացիների հետապնդումներ։ Այն կատարված գործողություններին տալու է նաև գնահատական, որը նպաստելու է դրանց հիման վրա կոռուպցիաների բացահայտմանը»։

Ռաֆիկ Գրիգորյանը նաև ավելացրեց, որ հանձնաժողովը կազմված է լինելու 20 անդամից, գործողության ժամկետը 2 տարի է։ Որտեղ ընդգրկված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձիք տարբեր սոցիալական խմբերից։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացված ռազմավարության վերաբերյալ մի քանի դիտարկումներ արեց․

«Ռազմավարության մեջ նշված արդյունավետության բարձրացման նպատակով դատավորների աշխատանքի պայմանների բարելավումը, ակնհայտ պարբերակված մոտեցում է ցուցաբերում դատավորների նկատմամբ։ Դա արդարեցված չէ։ Քրեական արդարադատության ոլորտը սկսում է հետաքննությունից մինչև դատարան։ Այսօրվա գործող կարգավորումներով դատավորը քննիչից 4 անգամ ավել աշխատավարձ է ստանում, 2-3 անգամ շատ դատախազից։ Եթե մենք այս համամասնությունները չենք պահելու և միայն ընդառաջ քայլեր ենք անելու դատավորներին, մենք ստիպված ենք լինելու հետ գալու և հրդեհ հանգցնելու։ Որովհետև չի կարող այս ամբողջ շղթայի մեջ անհամաչափ մոտեցումները իրենց բացասական հետևանքները չբերեն»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ ընդգծեց, որ պետք է գործել հերթականությամբ և հաջորդականությամբ։

«Դատավորների հարցը բոլորիս հայտնի պատճառներով առաջին պլան է մղվել, եթե մենք որոշենք, որ բոլորի աշխատավարձը պետք է ավելացնենք, կարող է պարզվի՝ դա այնպիսի բեռ է, որ չենք կարող։ Դրա համար պետք է քայլ -քայլ գնանք առաջ»,- ասաց նա։