Բացել լրահոսը Փակել լրահոսը
F0459F6F-4078-4F49-ADF7-089D262C1E9A_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Թուրքիան սկսեց ռազմական գործողություններ Սիրիայի հյուսիսում. VOA

Թուրքիան չորեքշաբթի օրը սկսեց ռազմական գործողություններ ընդդեմ Սիրիայի հյուսիսային հատվածների, ինչը կարող է նշանակել ուղիղ հակամարտություն ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի հետ։ Քրդական ուժերի հրամանատարներն ասում են, որ դրա արդյունքում Թուրքիան փորձելու է ջնջել քրդերի ներկայությունն այստեղից։

Սիրիայի քրդական ժողովրդական ուժերի դաշինքն այժմ մտածում է թուրքական ուժերին հետ մղելու նպատակով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ դաշինք կազմելու մասին։

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերը Սիրիայի ժողովրդավարական ուժերի անդամ խմբավորում է։ Այս խմբավորումների դաշինքն էր, որը մարտնչեց ընդդեմ ահաբեկչական խմբավորումների ու Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների։ Անկարան այժմ հայտարարում է, թե Սիրիայի քրդերն այժմ էլ ցանկանում են միանալ Թուրքիայի քրդերին՝ անկախ Քրդստան հիմնելու համար։


Ինչպես քուրդ մարտիկներն են ասում, այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՝՝թուրքական ֆաշիստական կառավարությունը սպառնում է Սիրիայի քրդերին, առանց տարբերակում դնելու երեխաների, կանանց ու ծերերի միջեւ։ Մենք որեւէ մեկի տարածքը չեն գրավել կամ ավերել։ Մենք կռվել ենք մեր երկրի համար, մեր ընտանիքների , մեր քաղաքների ու գյուղերի համար՛՛, ասում են նրանք։

Սիրիայի ժողովրդավարական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդին ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի քրդական ծառայությանը հեռախոսով ասել է, թե այս տարածքներից ամերիկյան ուժերը դուրս բերելու Թրամփի որոշումը խրախուսեց Թուրքիային իրականացնել ներխուժում դեպի Սիրիայի հյուսիսային տարածքներ ու սպանել տեղի քրդերին։ ՝՝Ամերիկյան ուժերի դուրսբերումը նաեւ օգնություն է Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորմանը՛՛, ասում է նա։

Վերջին տեղեկությունների համաձայն, թուրքական կործանիչներն իրականացրել են գրոհներ ընդդեմ բնակելի շրջանների։

Էրդողանը հայտարարում է, թե ՝՝առաքելության նպատակն է թույլ չտալ ահաբեկչության միջանցք սահմանի երկայնքով՛՛։ Նրա խոսքերով, ինքն այսպիսով հող է նախապատրաստում խաղաղության համար։ Քրդերն ու Սիրիայի ժողովրդավարական ուժերի դաշինքի մարտիկները հերքում են ահաբեկիչներ լինելու Թուրքիայի նախագահի մեղադրանքը։ Իսկ ինչպես փորձագետներն են ասում, Թուրքիայի իրական նպատակը Սիրիայի ու Թուրքիայի քրդերին միմյանցից բաժանելն է, որպեսզի կանխվի անկախ Քրդստան հիմնելու քրդերի երազանքը։


Սիրիայի հյուսիսից ամերիկյան ուժերը դուրս բերելու Թրամփի որոշումը քննադատության է արժանացել նույնիսկ նրա կուսակից կոնգրեսականների կողմից, որոնց խոսքերով, քրդերին լքելով, ԱՄՆ-ը սխալ ուղերձ է հղում աշխարհին այն մասին, որ Միացյալ Նահանգները չի կարող լինել վստահելի դաշնակից։ Թրամփն այս ճնշման տակ հայտարարեց, թե քրդերի դեմ գործողություններ իրականացնելու դեպքում ինքը կկործանի Թուրքիայի տնտնեսությունը։

Մեկ օր անց նա Թուրքիան անվանում Ամերիկայի ՝՝առեւտրային մեծ գործընկեր ու Ամերիկա այցելության հրավեր հղում Թուրքիայի նախագահին։