Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Տարիներ առաջ IT-ն մարդկանց համար ավելի շատ խաղալիք էր, հիմա՝ առօրյա» (տեսանյութ)

Որքանո՞վ են պաշտպանված հաճախորդների անձնական տվյալները, ինչպե՞ս հարմարավետ ծառայություններ մատուցել և ապահովել տվյալների անվտանգությունը «խելացի քաղաքների» կոնցեպտում։ Սրանք խնդիրներ են, որ ճիշտ լուծումներ են պահանջում, ասում է «Ա1+»- զրուցակիցը՝ EMEA երկրներում (Եվրոպա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա) և ԱՊՀ-ում «Յանդեքս․ Տաքսի»-ի տնօրեն Արամ Սարգսյանը։

«Տարիներ առաջ IT-ն ավելի շատ խաղալիք էր մարդկանց համար, հիմա դարձել է մեր առօրյան, և սկսում ենք անհանգստանալ, թե ինչպես անենք, որ մեզ չվնասի։ IT -ն անընդհատ զարգացում է ապրելու, և կարևոր է այնպես անել, որ «փափուկ» ձևով կարողանանք կառավարել։ Որպես օրինակ, ասեմ, որ կարելի է այնպես շարել շենքի պատերը, որ «բաց տարածք» լինի, և մարդիկ հանգիստ շփվեն միմյանց հետ, ու հակառակը՝ կարելի է բերդի պատ շարել»։

Մանրամասները՝ տեսանյութում