Բացել լրահոսը Փակել լրահոսը
72897285_552100121999935_8310047945735012352_n
A A
Քաղաքականություն

Անվտանգության տեսանկյունից խնդիր տեսնում եմ․ Մակունցը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համոզմամբ՝ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը ոչ թե ինքը պետք է արձագանքի, այլ Արցախի Հանրապետության պատկան մարմինները։

«Քաղաքական բովանդակությունից զուրկ, իրականության հետ որևէ եզր չունեցող հայտարարությունը մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում։ Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի Հանրապետության անվտանգության, թե՛ Արցախի Հանրապետության տեսանկյունից պետք է արձագանքեմ ոչ թե ես, այլ պատկան մարմինները և առաջին հերթին Արցախի Հանրապետությունից»,- ասաց նա։

Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որը վերաբերում է«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ սպառնալիք է պարունակում։

«Անվտանգության տեսանկյունից ես խնդիր տեսնում եմ, երբ սպառնալիք է հնչում պատերազմի ժամանակ առանցքային դերակատարություն ունեցող անձանցից մեկի կողմից և ընդհանրապես Հայաստանի վարչապետի հասցեին նման սպառնելիքներ հնչեցնելը, իհարկե, ՀՀ և Արցախի անվտանգությանն է վերաբերում»,- ընդգծեց նա։

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունով հանդես եկած գործիչների մեջ նաև Վիտալի Բալասանյանը կար։ Նրանք իշխանությանը կոչ էին անում սթափվել։ Ըստ Մակունցի՝ այդ հայտարարությունը անհեռատես էր։

«Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ կա մի իրականություն, որը առկա է, և մյուս կողմից կա մի երևույթ, որը փորձում են ստեղծել և հրամցնել որպես իրողություն և այդ պարագայում մեկնաբանել մի երևույթը, որը գոյություն չունի, ես նպատակահարմար չեմ գտնում նման դիրսկուրսի մեջ մտնել»,- ասաց նա։

Ի պատասխան իրեն սատարողներին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն էր տարածել և ընդգծել, որ լի է վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից։

«Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից»,- ասված էր Ռոբետ Քոչարյանի հայտարարության մեջ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այս առումով իշխանությունը մտահոգվելու առիթ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում: