Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport likhtenshtein-armenia
A A
Սպորտ

Լիխտենշտեյն - Հայաստան ֆուտբոլային խաղը կվարի Իշտվան Կովաչը

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի Լիխտենշտեյն - Հայաստան խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հանդիպման մրցավարն է Իշտվան Կովաչը։ Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն և Միհայ Արտենեն։ 4-րդ պաշտոնյան է Մարինուս Ավրամը։

ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ)։ Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է։

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը կկայանա Վադուցում, հոկտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։