Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մի կտոր կենդանի բնություն IT հարթակում (տեսանյութ)

WCIT 2019 շրջանակում «Պրոֆ ալ» ընկերության և «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համատեղ տաղավարը մեծ հետաքրքրություն էր ներկայացրել: Սկզբում մարդիկ անցնում էին՝ կարդալով միայն ստենդին անգլերեն գրված խոսքերը՝ «Օգտագործել բարձր տեխնոլոգիաները պահպանելու բնությունը», հետո տեսնում քառակուսի երկու «երդիկները», գլուխները ներս մտցնում և հայտնվում մի «կտոր բնության» գրկում:    

«Ոչ «Պրոֆ ալ» ընկերությունը, ոչ էլ որևէ առընչություն չունեն IT ոլորտի հետ: Մեր մեսիջը, որ ցանկանում ենք հասցնել IT ընկերություններին, այն է, որ բացի բարձր տեխնոլոգիաներից՝ կա նաև բուսական և կենդանական աշխարհ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե IT հսկաները ինչ մեծության գումարներ են աշխատում: Եվ ուրեմն, թող այդ գումարների մի մասը ուղղեն բնության պահպանությանը»,- ասում է «Պրոֆ ալ» ընկերության զարգացման գծով տնօրեն Էդգար Ավետիսյանը: 

Նրա խոսքով՝ սա նաև հիշեցում է, որ պետք է մի պահ կտրվել համակարգիչներից, հեռախոսներից ու պլանշետներից, վայելել մի կտոր բնություն ու փորձել փրկել բնությունը աղտոտումից՝ օգտագործելով բարձր տեխնոլոգիաները: