Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Անբան Հուռին «կվերադաստիարակվի և կդառնա սրամիտ խորհրդատու» (տեսանյութ)

Հուռին կօգնի օպտիմալ ծախսել ժամանակը: Կոճակներ սեղմելու փոխարեն ընդամենը կարելի է ձայնային հարց ուղղել ու ստանալ  ձայնային պատասխան:

Հուռին սրամիտ է ու կատակասեր, բայց դեռ փոքր է ու միայն անգլերեն է «խոսում»: Շուտով հայերեն էլ  «կխոսի»:

Հուռին Soft Construct ընկերության նոր պրոդուկտն է, որը ցուցադրվեց WCIT 2019 շրջանակում: 

 «Թումանյանի հեքիաթի Հուռին անբան աղջիկ էր, որ չէր ուզում աշխատել, մենք նրան վերադաստիարակում ենք: Հիմա նա աշխատասեր, հասարակությանը պիտանի Հուռի է - հումորով ասում է ընկերության աշխատակից Արտյոմը: -  Մեր Հուռին արհեստական ինտելեկտ է, և կարելի է ասել, աշխարհի քաղաքացի է»:

Թե օրինակ ինչով կարող է  Հուռին օգտակար լինել տնային տնտեսուհիներին հարցին Արտյոմը պատասխանում է.  

«Օրինակ, տնային տնտեսուհին սպորտային խաղ է նայում և ադիբուդի է ուտում ,ու  ձեռքերը զբաղված են: Նա խաղադրույք կատարելու ձայնային հրահանգ է տալիս Հուռիին, կամ օրինակ երբ է ծնվել Ալբերտ Էնշտեյնը: Կամ օգնի երեխաների հարցերին պատասխանել ու դասերը սովորել: Հուռին առայժմ դեռ պատրաստ չէ, բետա վերսիայում է, դեռ սովորեցնում ենք»:

Հուռին պատրաստ կլինի  «աշխատանքի անցնել» արդեն հունվարին: