Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նոր նախագիծ Դիջիթեյնից IT startup ընկերությունների համար (տեսանյութ)

Դիջիթեյն ընկերությունը «WCIT 2019»-ի շրջանակում ներկայացրել էր Դիջիթաուն նախագիծը:  

Ընկերության մենեջեր Նորա Գալստյանի խոսքով` նախագիծը հնարավորություն է տալիս IT startup ընկերություններին՝ թե տեղական, և թե դրսից եկած, սկսել իրենց բիզնեսը: 

Ընկերություններին առաջին տարվա ընթացքում գրասենյակային տարածքները կտրամադրվեն անվճար: Նաև կապահովեն միգրացիոն և հարկային խորհրդատվություն: 

Ամերիկյան դեսպանատան հարևանությամբ կառուցվող գրասենյակային շենքը պատրաստ կլինի երկու, երեք տարվա ընթացքում և կարող է տեղավորել մոտ երեք հազար աշխատակից: