Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tokio
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ի ուղեգիր է նվաճել

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը չնայած չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը, սակայն նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր։

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ, որոնցից մեկը Արթուր Դավթյանն է, որն այդ ցուցակում 9-րդն է եղել։

Հիշեցնենք, որ մարմնամարզության աշխարհի առաջնությունում եզրափակիչ փուլ է մտել միայն Արթուր Թովմասյանը, որը օղակների վրա վարժությունում զբաղերել էր 8-րդ անցումային տեղը: