Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Տիգրան Կիրակոսյանը 3-րդ տեղն է գրավել սամբոյի միջազգային մրցաշարում

Կազանում կայացել է Թաթարստանի նախագահի սամբոյի գավաթի 3-րդ խաղարկությունը։

Հայաստանի պատվիրակներից մեդալ է նվաճել միայն Տիգրան Կիրակոսյանը։ Մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգի մրցաշարում մեր մարզիկը հասել է մինչև կիսաեզրափակիչ փուլ, սակայն չի կարողացել հաղթահարել այդ արգելքը և բավարարվել է բրոնզե մեդալով:

Խաղարկությանը մասնակցեցլ են 20 երկրների մոտ 160 մարզիկ-մարզուհի։ 27 քաշային կարգերից 25-ում հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչները։ Նրանց թվում է նաև մեր հայրենակից Արամ Գրիգորյանը, որն առաջին տեղն է գրավել մարզական սամբոյի 82 կգ քաշային կարգում։ Մեկական ոսկե մեդալ նվաճել են Բելառուսի և Ղազախստանի սամբիստները։