Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1109
A A
Հասարակություն

Ցմահ դատապարտյալի գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, ընթանում է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի վաղաժամ ազատման գործով դատախազության վերաքննիչ բողոքի նիստը։ 

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր ցմահ դատապարտյալին վաղաժամ ազատ արձակելու հայցը, սակայն դատախազությունը բողոքարկել էր այն։ 

Դատավոր Մխիթարյան ասաց, որ մեղադրող կողմը չի ներկայացել, դատախազը գրավոր դիմել էր դատարանին, որպեսզի հետաձգվի բողոքի քննությունը, քանի որ գործուղման մեջ է։ Նախագահող դատավորը նաև ասաց, որ Ստեփան Գրիգորյանի փաստաբանը տեղեկացրել է դատարանին, որ այլ նիստով պայմանավորված՝ չի կարող ներկա լինել նիստին։ Մխիթարյանը Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք ցանկանո՞ւմ է, որ դատական նիստը ընթանա՝ հաշվի առնելով, որ նրա փաստաբանը և մեղադրող կողմը ներկա չեն։ 

Գրիգորյանը դեմ չարտահայտվեց նիստը հետաձգելուն։ Դատարանը, հաշվի առնելով թե՛ պաշտպանական կողմի դիրքորոշումը, թե՛ մեղադրող կողմի բացակայության պատճառները,այն հետաձգեց. նիստը կշարունակվի նոյեմբերի 4-ին, ժամը 16:00-ին։ 

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը ձերբակալվել է 1996 թվականին: 1997 թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի,որը 2003թ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով փոխվել է ցմահ ազատազրկման։