Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport adamyan (1)
A A
Սպորտ

Սարգիս Ադամյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Հոֆենհայմի» հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Գերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգայի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվողը երկու գոլ էր խփել Մյունխենի «Բավարիային», որի արդյունքում երկրի չեմպիոնն առաջին պարտությունն էր կրել ընթացիկ մրցաշրջանում։

«Հոֆենհայմի» հրավերից հետո Սարգիս Ադամյանից պահանջվեց ընդամենը 3 խաղ և 134 րոպե Բունդեսլիգայում երկու գոլ խփելու համար, ընդ որում աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին։ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանից հետո նա երկրորդ հայ խաղացողն է, ով աչքի ընկավ Գերմանիայի ուժեղագույն լիգայում», - նշված է Բունդեսլիգայի պաշտոնական կայքում։