Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերգեյ Սմբատյան
A A
Մշակույթ

Երաժիշտները բեմ դուրս կգան՝ չիմանալով, թե ինչ են կատարելու

Արհեստական բանականության գեներացված երաժշտության մի հատված այսօր ներկայացվեց լրագրողներին WCIT 2019 համաժողովի բացման առիթով կազմակերպված համերգի գլխավոր փորձի ժամանակ։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտություն, որն  ուղարկվելու է երաժիշտների պլանշետներին իրական ժամանակում, որոնք և կատարելու են: 15 երկրի ավելի քան հարյուր երաժիշտ բեմ դուրս կգան՝ նախապես չիմանալով, թե ինչ երաժշտություն է հնչելու։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով, սա երաժշտարվեստի ապագան է։ 21-րդ դարի կոնցեպտի մեջ սա տեխնոլոգիական թռիչք է և բանականություն, առաջընթաց կոնտեքստում այս ֆորմատը առաջարկում է Հայաստանը և առաջին անգամ ներկայացվում է մեր երկրում։

«Ա1+»- հարցին, թե ինչպես է արհեստական բանականությունը գեներացնելու մարդկային հույզերն ու զգացմունքները և որն է լինելու կոմպոզիտորի դերն այդ դեպքում, դիրիժորը պատասխանեց, որ, սա առայժմ ընդամենը մոդել է, լավի-վատի հարցը չէ, սակայն սա իրապես փոխելու է մեր կյանքը։

«Մենք հասկանում ենք, որ արհեստական բանականությունը չի կարող փոխարինել կենդանի երաժշտությանը, ես շատ բան չեմ հասկանում IT ոլորտից, սակայն մի բան հաստատապես գիտեմ, որ արվեստի նոր ֆորմատ ենք առաջարկում»,- ասաց Սերգեյ Սմբատյանն ու նշեց, որ շնորհակալ է Ալեքսանդր Եսայանին, քանի որ նա այն, կարելի է ասել, եզակի մարդկանցից է, ով իրապես կարևորում է արվեստը, և նման համաժողովի բացումը երաժշտարվեստով պետք է սկսվի նրա շնորհիվ, ու արվետը կապի բարձր տեխնոլոգիաներին։  

Հիշեցնենք նաև, WCIT 2019 համաժողովին Երևան կժամանի 60 երկրի ավելի քան 2000 պատվիրակ: Համաժողովի հյուրերի թվում կլինեն նաև Քիմ Քարդաշյանը և Ալեքսիս Օհանյանը: