Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks
A A
Սպորտ

Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում մեկնարկած բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) հաղթանակով սկսեց ելույթները: Մեր 51 կգ քաշային մարզուհին մեկնարկային մենամարտում հանդիպեց ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթեց 3:2 հաշվով:

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ առաջնությանը մասնակցում են նաև Անահիտ Հարոյանն (54 կգ) ու Անի Հովսեփյանը (69 կգ), որոնք ավելի ուժ կբարձրանան ռինգ:

Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 13-ին: