Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess
A A
Սպորտ

Հայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի շախմատի հավաքականների կազմերը

Հայտնի են Հայաստանի շախմատի հավաքականների կազմերը հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթում քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Գլխավոր մարզիչ՝ Արշակ Պետրոսյան։

Կանանց հավաքականի կազմում ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը: Գլխավոր մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։

Հավելենք, որ առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։ Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան 40 թիմեր և 199 շախմատիստ, այդ թվում 140 գրոսմայստեր։ Կանանց առաջնությունում հայտավորվել են 31 հավաքական և 155 շախմատիստուհի, որից 47-ը գրոսմայստեր։