Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Հայ մարմնամարզիկները կպայքարեն աշխարհի չեմպիոնության և օլիմպիական ուղեգրերի համար

Հոկտեմբերի 4-13-ը Շտուտգարտում կայանալու է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը նաև վարկանիշային է 2020թ Օլիմպիական խաղերի համար:

Ինչպես հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Անահիտ Ասադուրյանը: Հայաստանի թիմն արդեն մրցավայրում է:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը վստահեցնում է, որ եթե մեր մարզիկներն անեն այն, ինչ կարողանում են, ապա կնվաճեն օլիմպիական ուղեգրեր:

«Աշխարհի առաջնությունից առաջ մասնակցել ենք 2 միջազգային մրցաշարի և մեկ ուսումնամարզական հավաք ենք անցկացրել՝ այդպիսով սկսելով նախապատրաստվել կարևոր ստուգատեսին: Այս պահին տղաների մարզավիճակը նորմալ եմ գնահատում: Տղաները եկել են մեդալի և օլիմպիական վարկանիշի համար: Իրենք գիտեն, որ ուժեղագույնների թվում են, սակայն մարմնամարզությունում մեկ փոքր քայլը կարող է զրկել մեդալից», - ասել է Հակոբ Սերոբյանը:

Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանն պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին, իսկ Անահիտ Ասադուրյանը՝ հոկտեմբերի 5-ին: