Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport mxitaryan
A A
Սպորտ Պաշտոնական

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։ Այդպիսով, մեր ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին։ Վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե» - «Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին։