Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Պաշտոնական

Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։

Այդ մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։ Սեպտեմբերի 19-ին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ։

Բացի այդ, օրերս առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։