Բացել լրահոսը Փակել լրահոսը
krim-car-crash
A A
Հասարակություն

Ղրիմում հայկական համարներով մեքենա է վթարվել․ երեք մարդ Է զոհվել, եւս հինգը ՝ տուժել

 
Ինտերֆաքս․ Հոկտեմբերի 1-ի առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Ղրիմի Պրիմորսկի շրջանի մերձակայքում գտնվող «Տավրիդա» ավտոճանապարհին:
 
Ճանապարհային վթարը երկու մարդատար ավտոմեքենաների մասնակցությամբ երեք մարդու կյանք է խլել Ղրիմում, եւս հինգը տուժել են, աղբյուրի փոխանցմամբ՝ հաղորդել Է Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
 
«Հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 8:40 - ի սահմաններում, Պրիմորսկի շրջանում «Տավրիդա» ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ՝ «Լադա Պրիորա» եւ KIA Optima ավտոմեքենաների մասնակցությամբ»,-ասված է մամուլի տեղեկագրում:
 
Նախնական տվյալներով ՝ «Լադա» - ի վարորդը, Սիմֆերոպոլի կողմից շարժվելով Կերչի ուղղությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, բախվել KIA-ի հետ ։