Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Պուտին
A A
Պաշտոնական

Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ

Հոկտեմբերի 1-ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի  Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին
 
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը   Վլադիմիր Պուտինի այցից մանրամասներ է  ներկայացրել։
 
Ըստ աղբյուրի՝ Բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության ընթացիկ հարցերը, ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարային ուղղությունները, կնախանշեն  միասնական շուկայի գործունեության բարելավման և տնտեսության առանցքային ոլորտներում փոխգործակցության ընդլայնման խնդիրները:
 
Ղեկավարների հաստատմանն է դրվել Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման Հայեցակարգը, ինչպես նաև, հաջորդ տարվա բյուջեն եւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման մի շարք որոշումներ:
 
Համաձայնեցվելու են նաև միության միջազգային գործունեության 2020 թվականի հիմնական ուղղությունները ։  Բացի այդ, կստորագրվի ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ։ 
 
Միջոցառման շրջանակներում տեղի կունենան Ռուսաստանի նախագահի բանակցությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։
 
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով: