Մշտապես բացահայտել ենք սուտը և մանիպուլյացիան․ Լարիսա Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեք շաբաթ անընդմեջ «ՎԵՏՕ» կազմակերպությունը ակցիաներ է իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»-ի գրասենյակի առջև, նշում է հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը՝ հավելելով, որ դրա նպատակն է «սադրել, բռնության և ճնշման ենթարկել գրասենյակի աշխատակիցներին»։
Նա տեղեկացրեց, որ իրենք դիմել են ոստիկանություն։
Լարիսա Մինասյանի խոսքով՝ գրասենյակը մշտապես աջակցել է պետական զարգացման բարեփոխումների ծրագրերին,՝ այդ թվում՝ կրթական, Եվրոպայի խորհրդին միանալու իրավական ծրագրերին։ Նա նշում է, որ իրենց գործունեության ընթացքում իրենք մշտապես բացահայտել են սուտը և մանիպուլյացիան։ Նա հիմնադրամի դեմ իրականացված ակցիաները համարում է հեղափոխական արժեքների դեմ ուղղված ակցիա։
«Մեր դեմ ակցիաները թիրախավորված են նախորդ ռեժիմից՝ նրանց ֆինանսավորող աղբյուրներով։ Ռևանշիստական միտում եմ տեսնում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։