Կրկին Թուրքիայի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցավ ֆուտբոլի 2011 թ Եվրոպայի պատանեկան առաջնությունների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Մեր մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստները ընդգրկվեցին ընտրական 11-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Իսպանիայի, Իսրայելի եւ Լիտվայի այդ տարիքային թիմերը: Ընտրական մրցաշարը տեղի կունենա 2010 թ հոկտեմբերի 19-24-ը, Լիտվայում:
Հայաստանի 17 տարեկանների հավաքականը Չեխիայի, Թուրքիայի, Իսլանդիայի թիմերի հետ ընդգրկվել է 7-րդ խմբում: Այդպիսով, մեր ֆուտբոլիստներին հերթական անգամ մրցակից դարձան թուրք ֆուտբոլիստները, որոնց հետ այս տարի արդեն երեք անգամ մրցել ենք տարբեր մրցումներում: Այս խմբի ընտրական մրցաշարը կկայանա «սառույցների եւ հրաբուխների» կղզում, եկող տարվա սեպտեմբերի 22-27-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականներն այս տարի անհաջող հանդես եկան Եվրոպայի 2010 թ առաջնության որակավորման 1-ին փուլում եւ ժամանակից շուտ դուրս մնացին հետագա պայքարից: