Բացել լրահոսը Փակել լրահոսը
6B4929E0-CD6D-4A7A-9399-6FFC5360B580
A A
Հասարակություն

Դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը (լրացված)

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»:

Ավելի ուշ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է նաև Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ երկու հոգի ձերբակալվել է։