Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Մարզեր

Ալավերդու երկու կամուրջները կվերականգնվեն

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կմ50+700+ում` Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջների վերականգնումը կներառվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) հիմնանորոգման ծրագրում։ Երկու կամուրջների վերականգնման նախագծային աշխատանքներն այժմ ավարտված են  և գտնվում են փորձաքննության փուլում։ Նշված կամուրջները գտնվում են Դեբեդ գետի վրա և ծառայում են նաև միջպետական ավտոճանապարհի երթևեկությանը

Կամուրջների վերականգնումը կիրականացվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի խնայողությունների հաշվին։