Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարների խմբում

Սպորտ

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաջող է հանդես գալիս Բրազիլիայի 76-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարում, որն այս օրերին անցկացվում է Սան Պաուլու քաղաքի մոտ գտնվող Ամերիկանա արվարձանում:

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 6 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը:

Բրազիլահայ շախմատիստը անհաջող սկսեց առաջնությունը` 1-ին տուրում պարտվելով Անդրե Դիամանտին: Սակայն հետագայում նա 4 հաղթանակ տարավ, իսկ մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի ընդգծված առաջատար Ջիովանի Վասկովիին, որն առայժմ կես միավոր է կորցրել: Այսօր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սեւերով ուժերը կչափի 7-րդ տեղում գտնվող Ռոբերտո Մոլինայի հետ:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ եւ կանցկացվի մեկ շրջանով, ընդ որում առանց ընդմիջման: Հաղթողը կորոշվի դեկտեմբերի 11-ին: