Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մենք պետք է ճկռենք, որ եվրոպաները յուղի մեջ ապրե՞ն․ բնապահպան-ակտիվիստ (տեսանյութ)

«Ջերմուկի բնակիչները պատմում են, որ երբ  անձրև էր գալիս, երեխաները բերանները բացում ու որսում էին կաթիլները։ Այսօր արգելում ենք նրանց նման բան անել։ Ո'չ մի հանք։ Ամուլսարի տարածքը պետք է սարքենք էկոտարածք։ Մինչև վերջ կանգնելու ենք», - ասում է բնապահպան-ակտիվիստ Թովմաս Բադալյանը և հավելում,- ժողովրդական լեզվով ասած, մենք պետք է ճկռենք, որ եվրոպաները յուղի մեջ ապրե՞ն։ Այս անգամ այդպես չի ստացվի։

Բնապահպան, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով կառավարությունը պետք է լսի ժողովրդի ձայնը, մինչդեռ ՀՀ վարչապետն այսօր հանկարծ դարձել է «Լիդիանի խոսնակը, քարոզիչը»։

«Ես չէի ցանկանա տեսնել մեր վարչապետին հանցագործ կազմակերպության քարոզչի դերում։ Իսկ ամենասարսափելին այն է, որ հանքաքարը պետք է մշակվի ցիանիդով։ Սա նշանակում է ստեղծել մահվան դաշտ։ Փաստորեն, սա մարդասպանության նորագույն տեխնոլոգիա է»։

Մանրամասները՝ տեսանյութում