Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցակիցները հայտնի են

Սպորտ

Կեյպթաունում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) տեղի ունեցավ ֆուտբոլի 2010 թ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արարողությունը:

Նախ նշենք, որ ՖԻՖԱ-ն մասնակից 32 թիմերին նախապես բաժանել էր 4 տարբեր զամբյուղներում` ելնելով դրանց վարկանիշից եւ աշխարհագրական դիրքից:

1-ին զամբյուղ - ՀԱՀ, Բրազիլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Արգենտինա, Անգլիա, Հոլանդիա

2-րդ զամբյուղ - Ճապոնիա, Հվ. Կորեա, ԿԺԴՀ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, ԱՄՆ, Մեքսիկա, Հոնդուրաս

3-րդ զամբյուղ - Նիգերիա, Կոտ դ'Իվուար, Գանա, Կամերուն, Ալժիր, Պարագվայ, Չիլի, Ուրուգվայ

4-րդ զամբյուղ - Ֆրանսիա, Պորտուգալիա, Դանիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեյցարիա, Հունաստան, Սերբիա

Ի դեպ, Ֆրանսիայի հավաքականը սկզբում ըդգրկված էր 1-ին զամբյուղում, սակայն ՖԻՖԱ-ի գործկոմն որոշեց աշխարհի անցած առաջնության եզրափակիչի մասնակցին ուղարկել 4-րդ զամբյուղ: ՖԻՖԱ-ն այդպես պատժեց ֆրանսիացիներին, քանի որ ընտրական վերջին խաղում եռագույնների ավագ Թիերի Անրին ձեռքով էր խաղացել, որից հետո խփվել էր վճռորոշ գոլը:

Նշենք, որ ՖԻՖԱ-ի գործկոմի որոշմամբ առաջնության կազմակերպիչ երկրի` ՀԱՀ հավաքականը, միանգամից գլխավորեց ընտրական 1-ին խումբը:

Ահա վիճակահանության լրիվ արդյունքները.

 

1-ին խումբ - ՀԱՀ, Մեքսիկա, Ուրուգվայ, Ֆրանսիա

2-րդ խումբ - Արգենտինա, Նիգերիա, Հվ. Կորեա, Հունաստան

3-րդ խումբ - Անգլիա, ԱՄՆ, Ալժիր, Սլովենիա

4-րդ խումբ - Գերմանիա, Ավստրալիա, Սերբիա, Գանա

5-րդ խումբ - Հոլանդիա, Դանիա, Ճապոնիա, Կամերուն

6-րդ խումբ - Իտալիա, Պարագվայ, Նոր Զելանդիա, Սլովակիա

7-րդ խումբ - Բրազիլիա, ԿԺԴՀ, Կոտ դ'Իվուար, Պորտուգալիա

8-րդ խումբ - Իսպանիա, Շվեյցարիա, Հոնդուրաս, Չիլի


Հարկ է նշել, որ բավական հավասարազոր խմբեր ձեւավորվեցին եւ չկա, այսպես ասաց, «մահվան խումբ» (եթե Ֆրանսիան ընդգրկվեր 2-8-րդ խմբերից մեկում, ապա միանշանակ կստեղծվեր նման մեկ խումբ):