Բացել լրահոսը Փակել լրահոսը
13956_am_1
A A
Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ՝ ընդգծելով, որ պարոն Սաջջադին կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին բարի խոսքերի և ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կփորձի նպաստել Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը: