Հրայր Թովմասյանը շարունակում է օգնել Ռոբերտ Քոչարյանին․ Սեդա Սաֆարյան
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը։
Նա նշեց, որ իր կարծիքով՝ Ազգային Ժողովն օգտվում է իր իրավունքից, և այս գործընթացը վաղուց պիտի սկսեր։ Ասում է՝ ԱԺ նման նախաձեռնությունը շատերը սկսեցին կապել Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, սակայն ինքը կարծում է, որ Սահմանադրական դատարանը վաղուց է նման գործելաոճ վարում։
«Ասեմ, որ Հրայր Թովմասյանն ի սկզբանե արդարադատության ոչ հաջող նախարար է եղել։ Այնպես չէ, որ կարողացել է իր դատավորներին այնպես հավաք պահել, որ արդարադատություն իրականացնեն»։
Սաֆարյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը, որի անդամ էր Հրայր Թովմասյանը, առաջնորդվում էր «Մեր դեմ խաղ չկա» նշանաբանով, և նույն նշանաբանով էլ իրենք ընտրել էին Արդարադատության նախարարին՝ Թովմասյանին։
«Նախարարը նույն կերպ հասավ մինչև Սահմանադրական դատարան։ Հանրությունը ՍԴ-ի մասով այս տարիների ընթացքում չի ունեցել վստահություն, և դա պայմանավորված է նաև դատավորներով, որոնք միասին ծառայել են Հանրապետական կուսակցության շահերին»։
Նախկին փաստահավաք խմբի անդամի կարծիքով՝ Քոչարյանի բողոքի հիման վրա ՍԴ որոշումը տրամաբանական չէր․
«Դուք տեսաք, որ 100 իրավաբան էին 200 կարծիք էին ասում։ Ինչպե՞ս կարող է որոշումն այնպես գրվի, որ յուրաքանչյուր թևն իր ուզած ձևով մեկնաբանի»,- ասաց նա։