A
A
Եթե կա տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում, պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այն․ Մակունց
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագորղների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան- Արթուր Վանեցյան հեռակա բանավեճին։
«Եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, ապա կարծում եմ՝ պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը չցանկացավ մեկնաբանություն տալ Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին շրջանառվող լուրերին։