Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդեն կասկածվում են 300 ֆուտբոլիստներ

Սպորտ

Պայմանավորված խաղերի հետ կապված գործը հասավ նաեւ Ինտերպոլին:

Պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալն Իսպանիայում արդեն մեծ թափ է հավաքել: Ինչպես տեղեկացնում է «Մարկա» թերթը երկրի առաջնության տարբեր խմբերում, այդ թվում Պրիմերայում, հանդես եկող 300 ֆուտբոլիստներ կասկածվում են խաղադրույքներ կատարելու մեջ: Ներկայումս ոստիկանությունը մատնահետքեր է վերցնում նրանցից' հետաքննություն անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ «Էլ Պաիս» օրաթերթը ավելի շուտ բացահայտել էր, որ 1-ին եւ 2-րդ խմբում հանդես եկող 7 ֆուտբոլիստներ խաղադրույքներ են կատարել հենց իրենց թիմերի մասնակցությամբ խաղերի վրա: Կարելի է ասել, որ «Հրաշալի յոթյակն» վերածվեց «300 սպարտացիների»:

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը այս առիթով հայտարարել է, որ Ինտերպոլը նույնպես զբաղվում է պայմանավորված խաղերի խնդիրներով: Վերջինիս գլխավոր քարտուղար Ռոնալդ Նուբլը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ստեղծել հատուկ բաժանմունք, որը կզբաղվի հենց խաղադրույքների ոլորտում տեղ գտած մեքենայությունները: