Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպությանը վերադարձվելու է 1,5 մլրդ դրամ․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է շուրջ 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետները վերադարձնել տնտեսավարողներին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը իր ելույթում նշեց, որ անհրաժեշտ է համարում, որպեսզի պարզ լինի գոնե այն, թե որ խոշոր տնտեսվարողներին է վերադարձվելու այդ գումարները։
«Մենք պետք է իմանանք, թե բյուջեից ում ենք վերադարձնում այդ գումարները։ Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարի զգալի մասը՝ 1,5 մլրդ դրամը վերադրաձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին լուծարման մեջ չէ»,- ընդգծեց նա։
Պատգամավորը պնդեց, որ պետք է քվեարկությունը դադարեցվի և գոնե փակ ռեժիմով հրապարակվի տնտեսվարողների ցուցակը։ Օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է վերցնում։ Հայտարարվեց ընդմիջում։
Ընդմիջումից վերադառնալուն պես օրինագիծը դրվեց քվեարկության և այն ընդունվեց 92 կողմ ձայների հաշվարկով։