Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը առաջատարների խմբում է

Հայաստանի շախմատիստները հաջող են հանդես գալիս Թբիլիսիում մեկնարկած շախմատի Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկությունում:

Կայացած երկու տուրից հետո մեր գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 2 միավորով ընթանում է առաջատարների խմբում: Այսօր նախատեսված 3-րդ տուրում նա կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Բագատուրովի հետ:

Գրոսմայստերներ Տիգրան Կ.Հարությունյանը, Արման Միքայելյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Նորայր Թորոսյանը վաստակել են 1,5-ական միավոր և այժմ բաժանում են 6-17-րդ տեղերը: Երրորդ տուրում Տիգրան Կ.Հարությունյանը կհանդիպի կանանց գրոսմայստեր, ուկրաինացի Նատալյա Ժուկովայի հետ, իսկ Արման Միքայելյանն ու Նորայր Թորոսյանը կհանդիպեն իրար հետ:

Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Այն կավարտվի սեպտեմբերի 29-ին: Մրցանակային հիմնադրամը 50 հազար լարի է (մոտ 17.000 ԱՄՆ դոլար):