Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess cup
A A
Սպորտ

Շախմատի աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը թայ-բրեյքում հաղթեց Լիեմ Լեին (տեսանյութ)

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/8 եզրափակչի լրացուցիչ մրցախաղերը:

Լևոն Արոնյանը մրցեց վիետնամցի գրոսմայստեր Քուան Լիեմ Լեի հետ: Արագ շախմատում կողմերը ոչ-ոքիներ արեցին, իսկ ահա կայծակնայինի առաջին պարտիայում մեր շախմատիստը սևերով հաղթեց, իսկ երկրորդում միավորը կիսեց:

Այդպիսով, Լևոն Արոնյանը 3,5:2,5 ընդհանուր հաշվով հաղթանկան տարավ և մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին պարտիան տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 23-ին: