Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր մեդալ նվաճեց

Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից այսօր հանդես եկավ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ քաշային կարգ):

Մեր մարզիկը A ենթախմբում պոկում վարժությունում 168 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ ահա հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել 195 կգ ծանրաձողը և զրո ստացավ: Այդպիսով, Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Նշենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ: Սեպտեմբերի 23-ին հանդես կգան Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ, A ենթախումբ):